ԱՊՀ-ի ՄԽՎ-ի հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում
ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ-ի) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես եւ պլանավորվել էր՝ ընթացիկ տարվա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Դա հաստատել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: Ես նույնպես նիստը հետաձգելու պատճառներ չեմ տեսնում»,-ասել է նա լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am