Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ: Հունվարի 13-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլիի հետ առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անցկացրեցինք առաջն քննարկումը տիեզերքի անվտանգության շուրջ, ինչը կդառնա մեր ապագա պաշտպանական ռազմավարության մի մասը, որին մենք շուտով հավանություն կտանք («Եվրամիության ռազմավարական կողմնացույց», որին պետք Է հավանություն տրվի մարտ ամսին – ծանոթ. խմբ.): Տիեզերքում Է գտնվում 30 հազար արբանյակ, եւ դրանց սպառնում Է տիեզերական աղբը, որի քանակի ավելացումը միանգամայն անպատասախանատու Է»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն