Ավելի քան 7000 բաժանորդներ Թբիլիսիում մնացել են առանց գազի
Շուրջ 7600 բաժանորդներ Թբիլիսիում առավոտյան ժամը 10-ից մնացել են առանց բնական գազի: Այդ մասին հաղորդում է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերությունը:
Անջատման պատճառը, ըստ ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության, դարձել է գազատարի վթարը Կախեթի խճուղում, որը տեղի է ունեցել ուշ գիշերին:
Գազի մատակարարումը սկսեն վերականգնել այսօր ժամը 10-00-ից եւ կավարտեն մինչեւ 19:00-ն:
Դրա հետ մեկտեղ, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, այսօր Թբիլիսիում լինելու է անձրեւային, քամոտ եղանակ, ցերեկային ժամերին կլինի պլյուս 4-5 աստիճան տաքություն, հաղորդել է Spitnik-ը:
168.am