Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի նավերը կսկսեն PASSEX երկկողմ վարժանքները հնդկական Կոչին նավահանգստի շրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հաղորդել Է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:

Նախօրյակին Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի ջոկատը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավի եւ «Ծովակալ Տրիբուց» մեծ հականավային նավի կազմով, պլանային մուտք կատարեց Կոչին նավահանգիստ (Հնդկաստանի Հանրապետություն):

«Հնդկական նավահանգստի ջրատարածք մուտք գործելու ժամանակաշրջանում պլանավորվել Է համատեղ ռուս-հնդկական PASSEX ռազմածովային զորավարժությունների անցկացում, ինչպես նաեւ ջրի եւ վառելանյութի պաշարների համալրում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Պլանավորվում Է, որ առաջադրված խնդիրները կատարելու ժամանակաշրջանում նավերը կմտնեն մի շարք պետությունների նավահանգիստներ, այդ թվում՝ Սեյշելյան կղզիների Հանրապետություն:

Նավերի մուտքը նվիրված Է լինելու ռուսական նավատորմի զրահապատ տախտակամածով «Վարյագ»-ի՝ Սեյշելյան կղզիների Վիկտորիա նավահանգիստ այցելության 105-ամյակին:

Արշավի ժամանակաշրջանում կանցկացվեն պլանային, այդ թվում՝ միջազգային, զորավարժություններ՝ տարբեր շրջաններում մարտանավերի ջոկատների կազմով: Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը Վլադիվմստոկից հեռավոր արշավի Է դուրս եկել Նոր 2022 թվականից մի քանի օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն