ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները քննարկել են սպառնալիքներին արձագանքելու մեխանիզմերի կատարելագործումն ու փաստաթուղթ ստորագրել Ղազախստանից խաղաղապահների դուրս բերմանմասին
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ քննարկվել է ի հայտ եկող սպառնալիքներին օպերատիվ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ռազմական գերատեսչությունների ղեկավարներն առցանց նիստի ժամանակ համատեղ որոշում են ստորագրել Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձի կազմակերպման և նրանց մշտական տեղակայման վայրեր ուղարկվելու մասին:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրս բերումը երկրից կսկսվի այսօր: Խաղաղապահներն արդեն սկսել են տեղի իրավապահներին հանձնել կարևոր նշանակության կառույցների վերահսկողությունը:
Tert.am