Ռուսաստանն անգամ չի քննարկի ԱՄՆ-ի պահանջները զորքերը զորանոցներ վերադարձնելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի այս պահանջներն անընդունելի են։

«Արդեն խոսքը ոչ միայն Ուկրաինայի հետ սահմանից [զորամասերի] հեռացնելու մասին, ինչպես ասում են, այլ որ այդ զորքերը վերադառնան զորանոցներ, Շերմանը հենց այդպես էլ ասաց, այդ թվում՝ հրապարակավ մամուլի ասուլիսում։ Չեմ կարծում, որ կարիք կա բացատրելու նման պահանջների բացարձակ անընդունելիությունը, և, իհարկե, մենք դրանք չենք էլ քննարկի»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին թելադրել, թե ինչպես և որտեղ տեղափոխի իր զորամիավորումները սեփական տարածքում։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն