Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Քասեմին, որն այցով գտնվում է Սիրիայում, հինգշաբթի ասել է, որ երկու երկրները համատեղ բանկ են հիմնելու։

Ինչպես գրում է IRNA գործակալությունը, Քասեմին ասել է, որ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ՝ քննարկելով Սիրիայի տնտեսությունը և Իրան-Սիրիա տնտեսական կապերի առջև ծառացած խնդիրներն ու խոչընդոտները։

Նախարարը նաև ասել է, որ հանդիպում է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ, որի ժամանակ պայմանավորվել են համատեղ բանկ բացել Սիրիայում: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն