Եվրամիությունը 15-րդ անգամ վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականի հուլիսին «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունների համար»։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ։ ԵՄ Խորհրդի որոշումը հիմնված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպական խորհրդի (ԵՄ գագաթնաժողովի) նիստում Մինսկի պայմանավորվածությունների կատարման վերջին գնահատականի վրա։ Ի սկզբանե Մինսկի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեին մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը։

2015-ի մարտին ԵՄ գագաթնաժողովը որոշել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան մինչև մինսկյան համաձայնագրերի իրականացումը, առանց հստակեցնելու, թե ինչ կլինի, եթե Կիևը արգելափակի դրանց իրականացումը։

2014 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ղրիմի վերամիավորման հետ։ Սահմանափակիչ միջոցառումները մի քանի անգամ ընդլայնվել և երկարացվել են։ Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել Եվրամիությունից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն