Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից
ՀԱՊԿ-ի խաղաղապահների ՀՀ ստորաբաժանումները հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ Հայաստանի ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկան բեռնել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռներում եւ անձակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից:
Politik.am