Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին, ավելի վաղ հայտնել է, որ ԿԺԴՀ-ն արձակել է չճանաչված արկ Ճապոնական ծովի ուղղությամբ:

ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել է, հայտնել է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը: Այն Ճապոնական ծովի ջրատարածքում գտնվող նավերին հորդորում է հրթիռի բեկորները հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց: Ճապոնիայի նախարարների կաբինետը եւ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել են Փենյանի հրթիռային արձակման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն