ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժման սպառնալիքը մեծ է: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ հետախուզական միությունը դեռևս վերջնական եզրակացության չի եկել՝ կապված Մոսկվայի մտադրությունների հետ:

«Որոշակիորեն, գործերն այնպես են դասավորվել, որ ռազմական ներխուժման վտանգը շարունակում է բարձր լինել»,- Սալիվանին մեջբերում է Life.ru-ն:

Պաշտոնյայի կարծիքով՝ եվրոպական անվտանգության խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը պահպանվում է: Միևնույն ժամանակ նա պառնացել է, որ ԱՄՆ-ն կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան թևի իր ռազմական ուժերը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում:

«Մենք հստակ հայտարարել ենք, ինչպես անմիջականորեն Ռուսաստանին, այնպես էլ հրապարակավ, այլ տարբերակների մասին, և դրանք ներառում են ռազմական ներուժի փոփոխություն, որոնք ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն տեղակայելու են արևելյան թևում գտնվող դաշնակիցների համար՝ ուժեղացնելու և ամրապնդելու դաշնակիցների տարածքում նրանց պաշտպանության հուսալիությունը»,- հավելել է Սալիվանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն