Ղազախական կառավարության նորանշանակ նախարարի մուտքը Ռուսաստան արգելված է
Արդեն մեկ օր է, ինչ հայտնի է դարձել, որ Ղազախստանի կառավարության նոր կազմում ընդգրկվել է նաեւ Ասկար Ումարովը եւ քննարկումները հատկապես ռուսական մեդիատարածքում չեն դադարում։ Այդ քննարկումները եւ էմոցիոնալ են, եւ պաթետիկ։ Նշենք, որ Ասկար Ումարովը նշանակվել է Տոկաեւի կողմից որպես Տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարար եւ հայտնի է որպես օդիոզ կերպար իր ազգայնական եւ հակառուսական տրամադրությունների պատճառով։ Նա այնքան օդիոզ կերպար է, որ նույնիսկ նրա մուտքը Ռուսաստան արգելված է։
Սոցկայքերում նրա այլատյաց հայտարարությունների ամբողջական հավքածուներ կան։ Իհարկե, իշխանության մեջ հայտնվելուց, պաշտոն ստանալուց հետո նա ամենասկանդալային գրառումները հեռացրել է։ Սակայն մասնագիտական գործունեության մեջ էլ նորանշանակ նախարարը բազմաթիվ անգամներ աչքի է ընկել։ Այսպես, երբ նա ղեկավարում էր «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը, հրապարակել է «Qazaqstan» պետության քարտեզ, որտեղ ներառված են նաեւ տարածքներ, որոնք հիմա պատկանում են Ռուսաստանին, Չինաստանին եւ Ուզբեկստանին։
Ի դեպ, հենց այդ քարտեզի հրապարակումից հետո էլ նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։
Ի դեպ, ստացվում է, որ Ռուսաստանի բոլոր հարեւաններն էլ այսպես թե այնպես խաղարկում են հակառուսական խաղաքարտ, վիրավորելով այդպիսով հազարավոր ռուսների։
Ի դեպ, «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակով-կրտսերը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը չի գործակցելու ՈՒմարովի հետ։
Hraparak.am