Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ սահմանազատմանը։

«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և խնդրի կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է։ 

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծել դրա համար»,-ասել է Լավրովը:

Մոսկվան իր ծառայություններն է առաջարկում որպես խորհրդատու, քանի որ ՌԴ Գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք արտացոլում են ԽՍՀՄ կազմավորման տարբեր փուլերը և դրանում վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները:

«Ես հենց երեկ իմ հայ գործընկերոջ հետ խոսել եմ այդ թեմայով։ Կա կողմերի համապատասխան առաջարկը։ Հանձնաժողով ստեղծելու համար նախ պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով է դա արվելու։ Այդ պայմաններն այժմ քննարկվում են»,-նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ կան տարաձայնություններ։ Մոսկվայի դիրքորոշումն է նստել բանակցությունների սեղանի շուրջ և ստեղծված պաշտոնական հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր հարցերը, որոնք մնում են չհամաձայնեցված:

7or.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն