Ալմաթիի օդանավակայանում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները
Ալմաթիի օդանավակայանի տրանսպորտային ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու համար` հունվարի սկզբին անկարգությունների պատճառով ընդհատված թռիչքների վերսկսումից հետո: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ալմաթիի օդանավակայանում ավիափոխադրումների վերսկսման կապակցությամբ ավելացել է ուղևորահոսքը: Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել հասարակական կարգն ապահովելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում իրավախախտումների կանխարգելմանը և քաղաքացիների անվտանգության ապահովմանը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ոստիկանությունը հերթապահում է ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ են տարվում հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացի այդ, զննման գծում առաջին հերթին իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման ստուգում։ Անձնակազմի հետ կատարվում են համապատասխան հրահանգներ, որոնք ուղղված են ուղևորներին առավելագույն օգնություն ցուցաբերելուն:
Panorama.am