ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության, այդ թվում՝ միջուկայինների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
«Մենք պետք է տարբերեք մի քանի հարցեր: Մի բան Է՝ զորքերի միակողմանի դուրսբերում ՆԱՏՕ-ի տարածքից, ինչին ձգտում է հասնել Ռուսաստանը, մեզ առաջարկելով պարտավորագիր ստորագրել, եւ դա բացառված է: Նման փոխզիջման մենք չենք գնա: Մենք իրավունք ունենք մեր դաշնակիցներին պաշտպանել արեւելյան թեւում զորքերի ներկայության օգնությամբ: Հենց այդ ժամանակ Միությունը բաց է սպառազինությունների երկուստեք, հավասար, փոխադարձ վերահսկողության համար»,-ասել Է Ստոլտենբերգը:
«Դա, սակայն, պետք Է լինի փոխադարձ եւ ստուգման համար հնարավոր: Դա վերաբերում է սովորական եւ միջուկային ուժերին: Ավելի վաղ մենք համոզվել ենք, որ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս նվազեցնել լարվածությունը երկու կողմերում»,-հավելել է նա:
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծեր: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից իրավական երաշխիքներ է պահանջում՝ հրաժարվելու դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդային երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, Բրյուսելում անցկացվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ:
Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների շուրջ այն բանակցությունների զարգացմամբ, որոնք կայացել են հունվարի 9-10-ին Ժնեւում: Հունվարի 13-ին Վիեննայում անցկացվել են ԵԱՀԿ-ի հարթակի կոնսուլտացիաներ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունների շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Tert.am