ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ
Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացվել են հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ կայացած խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև այս թեմայի քննարկումը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։
Tert.am
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































