Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
«Վան Ին ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է Իրանի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցներին, քաղաքական մանիպուլյացիաներին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները և կոպիտ միջամտությունը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարը՝ Իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից հետո։
Վան Ին վերահաստատել է Իրանի հետ համագործակցելու, միմյանց աջակցելու իրենց հիմնական շահերը պաշտպանելու և հեգեմոնիզմի և ուժային քաղաքականության դեմ համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վան Ին ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և «նրանք պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հնարավորինս արագ շտկեն իրենց սխալները»։
Politik.am