«Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել ինտերնետ կապի հասանելիության խնդիրների հետ կապված:

«Այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ: Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հայտարարության մեջ:

«Beeline Armenia» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն