Ղազախստանում անկարգությունների ընթացքում 225 մարդ Է զոհվել, այդ թվում՝ 19 ուժայիններ, հայտնել է գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության պետ Սերիկ Շալաբաևը:

«Դիահերձարաններ են բերվել 225 զոհ, այդ թվում 19 ոստիկան և զինծառայող»,-ասել է նա շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում:

Ինչպես լրագրողներին պարզաբանել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ասել Արտակշինովան, 225 զոհերից 175-ը մահացել են բժշկական հաստատություններում:

Նա նաև հայտնել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է 4578 մարդ:

«Սահմանվել է 4578 տուժած, որոնցից 4353-ը վիրավորվել են, այդ թվում՝ ուժային գերատեսչությունների 3393 աշխատակից», – ասել է Շալաբաևը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն