Թրամփը հայտարարել է Սպիտակ տուն մոտալուտ վերադարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տուն իր մոտալուտ վերադարձի մասին, գրում է theatlantic.com-ը։
Երկրի նախկին ղեկավարն Արիզոնա նահանգի Ֆլորենս քաղաքում իր կողմնակիցների հետ հանրահավաքում խոստացել է վերադառնալ 2024թ.: Նա նաև նշել է Ամերիկան կրկին հզորացնելու անհրաժեշտությունը։
«Ես երկու անգամ առաջադրվեցի, և մենք երկու անգամն էլ հաղթեցինք», - ասել է Թրամփը՝ փաստացի ակնարկելով, որ վերջին նախագահական ընտրություններում արդյունքները կեղծվել են և որ իրականում հաղթել է ոչ թե Ջո Բայդենը, այլ ինքը:
«Այս ամբոխը տեղի ունեցածի զանգվածային խորհրդանիշն է, որովհետև մարդիկ ճշմարտության քաղց ունեն, նրանք ցանկանում են վերադարձնել իրենց երկիրը»,-ասել է նախկին նախագահը:
Tert.am