Արտարժութային ակտիվների փոխարկումը ԱՄՆ դոլարից թուրքական լիրայի կարագանա առաջիկա շաբաթներին։ Այս մասին շաբաթ հայտարարել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին։

Ելույթ ունենալով Ստամբուլում ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների առջև՝ Նեբաթին հայտարարել է, որ «Թուրքիայում գնաճը կնվազի մինչև նորմայի մակարդակին մինչև 2023 թվականի կեսերը, երբ նշանակված կլինեն նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Ապադոլարիզացիան կարագանա առաջիկա շաբաթներին», – հայտնել է Նեբատին:

Նախարարը նաև հավելել է, որ «ուրբաթ երեկոյան կառավարական սխեմայի շրջանակներում հաշիվների վրա, որը լիրայում ավանդները պաշտպանում է արժույթի արժեզրկումից, տեղաբաշխվել է ավելի քան 131 մլրդ լիրա (9,69 մլրդ դոլար)»:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն