Իրանի բիզնես գործարքները հարևան 15 երկրների հետ վերջին 9 ամսում աճել են 42 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավարը:

Ալիռեզա Մոքադասին ասել է, որ հարևան երկրների հետ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնումը նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի առանցքային քաղաքականությունն է:

Իրանի արտաքին առևտուրը վերջին 9 ամսում կազմել է 72.87 մլրդ դոլար՝ 122 մլն 455 հազար տոննա ապրանք, որից 75.17 մլն տոննան՝ 36.81 մլրդ դոլար արժողությամբ, բաժին է ընկել հարևանների հետ առևտրին:

Այդ ընթացքում, ըստ պաշտոնյայի, Իրանը հարևան երկրներ է արտահանել ավելի քան 57 մլն 335 հազար տոննա ապրանք՝ 18.766 մլրդ դոլար արժողությամբ, ինչը արժեքային առումով աճել է 24 տոկոսով:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն