Սեյսմոլոգներն Իրանի հարավում գրանցել են համապատասխանաբար 4,7 և 4,8 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Խարկ կղզուց 12 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, գրում է russian.rt.com-ը։

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խարկ կղզուց 28 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն