Երեւանում «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը կրակել է 30–ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով:
Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երեւանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն եւ հայտնել, որ ոմն «Մեղու» մականվամբ անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն» հանդիսանում է Երեւանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս եւ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: