Այսօր Սրտի համաշխարհային օրն է:

Հա, ի՞նչ, հազար զրթուփրթի օր կա, մեր կյանքի ամեն վայրկյանն իր կուչուձիգով վավերացնող սրտի օր ինչու չլինի՞-որ: 

Չգիտեմ՝ դուք ոնց, անձամբ ես շատ էլ ուրախ եմ, որ կա նման օր ու սրտանց շնորհավորում եմ ընկերներիս էդ կապակցությամբ: Սիրտներդ լեն պահեք: Ե՛վ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով: 

Էս տողերն էլ՝ սիրտս սիրտ պահողին:

Գնում է՝ 

գժվում եմ,

գալիս է՝

գժվում եմ ավելի:

Ե՞րբ ես խելքի գալու,

սի՛րտ,

իմ խելառ մտրուկ,

իմ գարնան մոզի:

Լիլի Մարտոյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ