Լրատվամիջոցները բացահայտել են Եղիսաբեթ II-ի առողջ քնի գաղտնիքները
The Sun թերթը բացահայտել է Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ II թագուհու լավ քնի գաղտնիքները։ Նորին Մեծության սովորությունների ցանկում ներառված են ամենօրյա զբոսանքները, շամպայնը և առանձին ննջասենյակը, պնդում է թերթը։
Ինչպես պարզվել է, միապետը քնելուց առաջ փրփրուն գինի է խմում՝ նախընտրելով Bollinger, Krug և Lanson ապրանքանիշերը։
Չնայած այն հանգամանքին, որ գիտնականները խորհուրդ չեն տալիս ալկոհոլ օգտագործել քնի որակը բարելավելու համար, շատ փոքր քանակությամբ շամպայնն օգնում է օրգանիզմին հանգստանալ։
Մինչ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահը, Եղիսաբեթ II-ը քնում էր առանձին ննջասենյակում։ Արիստոկրատների շրջանում տարածված պրակտիկան պաշտպանում են բժիշկները. խռմփոցը կամ զուգընկերոջ շարժումները անկողնում կարող են վատթարացնել քնի որակը:
Թերթի տվյալներով՝ Եղիսաբեթը անկողին է մտնում ժամը 23.00-ից և քնում է օրական առնվազն 8.5 ժամ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am