Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին. Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանը հայերին խնդրել է ընտրելուց առաջ մի լավ մտածել՝ քանի դեռ ուշ չէ։
«Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին:
Զզվում եմ քո փողոցային ժառգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հային հանեց հայի դեմ:
Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևազգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու առանց ամաչել խոնարհվում տղերքի շիրիմներին:Ապշում եմ քո իշխանատենչ մղումներից, որ դասում ես արժանսպատվությունիցդ ու ինքնասիրությունիցդ վեր` հաշվի չառնելով թե բարևիդ ինչ պատասխան են տալիս նույն քեզ ընտրողները:
Վախենում եմ, քո սխալներից, որ ամեն անգամ սոց. ցանցեր մտնելուց ինձ ստիպում են խաչակնքվել, քանզի համոզված չեմ թե մի սարսափելի նորություն տակն ու վրա չի անի հոգիս:
Վերաժևորում եմ, քո բոլոր ճառերը, որոնք ազգային գաղափարախոսության` մեր գենետիկ կոդի հետ ոչ մի կապ չեն ունեցել երբեք, քո բոլոր հիստերիկ ելույթները ստամոքսի մակարդակից վերև չեն եղել` կերել են, թալանել են, հարստացել են:Ստամոքս ու միայն ստամոքս:
Հիանում եմ քո կործանարար պրոֆեսիոնալիզմով` 3 տարում այսքան վնաս տալ սեփական երկրին` նույնիսկ թշնամին է ապշած: Մտածում եմ, իսկ գուցե թշնամին քեզ համար մենք ենք:
Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞...
Հ.Գ. Ես աղոթում եմ ու ամեն օր աստծուն խնդրում, որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանակին հավատալու համար: Այո սխալվեցի, սխալվեցինք, բայց դեռ կարող ենք մեր ողբերգական սխալն ուղղել, քանի դեռ մի փոքր հույս կա ու ճակատագրական չի դարձել վաղվա օրը»,- գրել է նա։