Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման աշխատանքային խումբը Վիեննայում հանդիպում է անցկացրել
Վիեննայի բանակցությունների մասնակիցները քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։ Ինչպես հայտնում է Interfax-ը՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ համակարգող Էնրիկե Մորան:
Նա նշել է, որ Վիեննայի բանակցությունների հաջողությունը դեռ կանխորոշված չէ, ուստի անհրաժեշտ է համալիր բանակցություններ վարել։ Հաստատվել Է Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների անցկացումը:
Ավելի վաղ՝ 2021 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, Իրանը և մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ բանակցությունների 7 փուլ են անցկացրել:
Armeniatoday.news