Իսկ ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացողների նպատակը
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զատկից հետո ներկած ձուն ու՞մ է պետք…
Կապիտուլյանտ ռեժիմն ազդարարել է սահմանադրական «բարեփոխումներ»իրականացնելու մասին։
Իսկ ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը։
Կառավարման համակարգի փոփոխություն՝ կպնդեն շատերը։
Ամենևին դա չէ կապիտուլյանտ ռեժիմը գլխավոր նպատակը։
Կա կարծիք, որ սրա նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է և «նոր» ՝Չորրորդ «Հանրապետության» դարաշրջանի ազդարարում։
Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությունից հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, պետական -ազգային շահերը սպասարկող ձեւակերպումները։
Դրան զուգահեռ կարող է ընթանալ ՀՀ օրհներգի և ՀՀ զինանշանի/չեմ բացառում առանց Արարատ լեռան/փոփոխման գործընթաց,որի արդյունքում դե յուրե ավարտված կհամարվի Ինքնիշխան Հայաստանի դարաշրջանը։
Այս սցենարը բացառել չի կարելի։
Իսկ որպեսզի այն կյանքի չկոչվի, պետք է ոչ թե ընդդիմությունն «իրար վրա բոչկա գլորի», այլ հասկանա՝ «Զատկից հետո ներկած ձուն այլեւս ոչ մեկին պետք չէ»»։
168.am