Ղազախստանի Ալմաթիում վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը։ Նշենք, որ Ալմաթիում մետրոպոլիտենի աշխատանքն ընդհատվել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ այդ երկրում տեղի ունեցող անկարգությունների հետեւանքով։ Մետրոպոլիտենի ղեկավարության տարածած հայտարարության համաձայն, մետրոյի աշխատանքի վերականգնումը հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ քաղաքում իրավիճակը կայունացել է։

Մետրոն աշխատելու է 07։00-21։00։

Նշենք, որ Ալմաթիի մետրոն հանդիսանում է Ղազախստանում գոյություն ունեցող միակ մետրոն։

Ի դեպ, հավելենք, որ Ալմաթիում դեռ գործում է պարետային ժամը՝ 23։00-07։00։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն