Ճապոնիայի իշխանությունները հավաստում են, որ ԿԺԴՀ-ն հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսային Կորեան այսօր երկրի արեւմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում Է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել Է նա:

Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունն ըստ որում կազմել Է շուրջ 50 կիլոմետր:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել Է երկու հրթիռների արձակման մասին Փենյանի մերձակայաքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում Է կատարել:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն