Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն, այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով մամուլի և խոսքի ազատությանը վերաբերող հարցին, ասել է. «Գուցե տարօրինակ հնչի, բայց էս ոլորտում ես կարծում եմ, մենք անգամ գերազանցել ենք, որովհետև եկել, հասել ա մի մակարդակի, որ էդ խոսքի ազատությունը այլևս կարելի ա ասել՝ խոսքի ազատություն էլ չի համարվում: Էսօր չկա՛ մի լրատվամիջոց, որ իր ցանկացած մտքի եկածը գրի, և դրա համար իր նկատմամբ հաշվեհարդար տեսնեն: Մենք տեսել ենք, թե դա նախկինում ինչպես ա եղել»,- ասել է Գաբրիելյանը:
Վերջինի խոսքն ընդհատելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը խնդրել է մեկ օրինակ բերել, ինչին ի պատասխան իմքայալական պատգամավորն ասել է. «Օրինա՞կ, հա՛, բանը, երևի վարչապետի մեքենան ինքն էր այրել և լուսանկարել»:Գաբրիելյանին ի պատասխան Բաբայանն ասել է. «Շա՜տ հնարավոր է. ճանաչելով հատկապես ձեր հիմիկվա վարչապետին՝ կարող ենք, վստահաբար, ասել, որ հենց այդպես էլ եղել ա»:
«Հաճելի ա: Խնդրում եմ, մի՛ ընդհատեք: Դուք պատիվ ունեք, խնդրում եմ էդպես էլ մնացեք»,- պատասխանել է Գաբրիելյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն