Եմենյան «Անսար Ալլահ» շարժման անդամները հայտարարել են որ հարվածներ են հասցրել Արաբական Միացյալ Էմիությունների տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է մասնավորապես, որ առաջիկա ժամերին շարժումը իրականացված ռազմական գործողության առնչությամբ հանդես կգա հայտարարությամբ։

Անցյալ շաբաթ «Անսար Ալլահի» ղեկավար մարմնի անդամ Մուհամմեդ ալ Բահիթին նախազգուշացրել էր, որ հրթիռային հարվածներ կհասցնեն ԱՄԷ-ին, եթե վերջինս չդադարեցնի ռազմական միջամտությունը եմենյան հակամարտությունում։

Նա հորդորել էր ԱՄԷ-ին դադարեցնել եմենյան հակամարտությունում ռազմական միջամտության էսկալացիան, քանի որ հակառակ դեպքում այլ ընտրություն չի մնա, քան պատասխան հարվածներ հասցնելը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն