«Կորոնավիրուսի ներկայիս ալիքը կլինի վերջինը՝ սահմանափակումների այսքան մեծ թվով». Pfizer-ի գործադիր տնօրեն
COVID-19 կորոնավիրուսը կշարունակի շրջանառվել ամբողջ մոլորակով, բայց ապագայում այն ավելի քիչ սահմանափակումներ կառաջացնի, քան մինչ այժմ էր, երկուշաբթի ֆրանսիական BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան։
«Ներկայիս ալիքը կլինի վերջինը՝ սահմանափակումների այսքան մեծ թվով»,- ասել է նա։ Բուրլան ընդգծել է, որ ինքը կարևոր է համարում, որ մարդիկ պատվաստանյութի երեք չափաբաժին ստանան իր ընկերությունից, քանի որ հենց այդ ժամանակ նրանք լավ պաշտպանված կլինեն կորոնավիրուսային վարակից։
«Այնուհետև մենք կտեղափոխվենք այն ձևաչափի, որը կլինի տարեկան մեկ չափաբաժին, բացառությամբ իմունային անբավարարված մարդկանց, որոնք կարող են պատվաստման կարիք ունենալ եռամսյակը մեկ: Նաև պետք է պատվաստեք երեխաներին, որպեսզի պաշտպանեք նրանց: Երեխաների դեպքում պատվաստանյութի արդյունավետությունը շատ բարձր է»,- հավելել է նա։
Tert.am