Հազարավոր բնակիչներ հոսանքազրկվել են ԱՄՆ-ում և Կանադայում, որոնք հայտնվել են ձմեռային փոթորիկների կիզակետում
ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումների և ձնաբքի հետևանքով ավելի քան 80 մլն մարդ հայտնվել է եղանակային վտանգավոր պայմաններում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ավելի քան 145 000 մարդ առանց էլեկտրականության է մնացել երկրի հարավարևելյան նահանգներում, մինչդեռ հազարավոր չվերթներ չեղարկվել են:
Վիրջինիա, Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մի շարք շրջաններում ավելի քան 30 սմ հաստությամբ ձյուն է սպասվում:
Ջրհեղեղի վտանգ է հայտարարվել Նյու Յորք Սիթիի և Կոնեկտիկուտի մի շարք ափամերձ շրջաններում:
Կանադայի Օնտարիո նահանգում, որը սահմանակից է ամերիկյան Նյու Յորք նահանգի հետ, նույնպես փոթորկի նախազգուշացում է տրվել:
Tert.am



















