ՆԱՏՕ-ն հրապարակել է տիեզերական ռազմավարությունը
Հյուսիսատլանտյան դաշինքը հրապարակել է «ՆԱՏՕ-ի համապարփակ քաղաքականությունը տիեզերքում» ռազմավարությունը, որտեղ ասվում է, որ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքները պետք է կիրառվեն նաև տիեզերքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռադիո Սպուտնիկ»-ին։
Դաշինքը համաձայնեցրել է տիեզերքում փոխգործակցության ռազմավարությունը դեռևս 2019 թվականի նոյեմբերին: Իսկ 2021 թվականի հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվեց, որ մասնակից երկրները համատեղ կպայքարեն տիեզերքում առկա սպառնալիքների դեմ:
Տեքստում նշվում է նաև, որ տիեզերական տեխնոլոգիաների առաջընթացը նոր ռիսկեր է ստեղծում դաշինքի համար։
Tert.am