Կապանում մեքենան գազի խողովակին բախվելուց հետո հայտնվել է կամրջի տակ. կա տուժած
Հունիսի 14-ին, ժամը 23:57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ.
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել կամրջի տակ (մոտ 3 մ)․ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և սահմանազատել տարածքը․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։