Թուրքիան, որն ավելի վաղ ներդրում էր ունեցել Բալկաններում խաղաղության և հանգստության ապահովման գործում, նախկինի պես շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության երաշխավոր երկրներից մեկը նաև ապագայում:

Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ Տիրանայում կայացած համատեղ ասուլիսում:

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ Թուրքիան Ալբանիայից ակնկալում է առավել հստակ և վճռական, արագ քայլերի՝ ընդդեմ այդ երկրում Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության կառույցների:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն