Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների եւ ԲՀԿ-ի գրասենյակի երիտասարդների միջեւ։ Երթը տեղի էր ունենում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ երիտասարդներ ԲՀԿ գրասենյակից փորձել են խոչընդոտել երթը։

Համացանցում տարածաված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են նրանք շշեր շպրտում քաղաքացիների կողմը։ Նաեւ հնչել են փոխադարձ հայհոյանքներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն