Telegram մեսենջերի օգտատերերը ամբողջ աշխարհում հաղորդել են, որ վերջինիս աշխատանքում տեղի են ունեցել խափանումներ։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ 

Արձանագրվել է ընդհանուր առմամբ 180 հաղորդում խափանման մասին, որոնց 45 տոկոսը վերաբերել են հավելվածի ընդհանուր աշխատանքում ի հայտ եկած խնդիրներին, 32 տոկոսը՝ սերվերին միանալու, իսկ 23 տոկոսը հաղորդագրություններ ուղարկելու հետ։ 

Խափանումները եղել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն