Երեքշաբթի կմեկնարկի դատական նիստը, որում քննարկվելու է 21 տարվա ազատազրկման դատապարտված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի վաղաժամ ազատ արձակման մասին գործը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դատալսումներն ընթանալու են Շիեն քաղաքի բանտում, որտեղ պատիժն է կրում զանգվածային սպանության կազմակերպիչը:

Բրեյվիկը երկրի ժամանակակից պատմության ամենադաժան ահաբեկիչն է: 2011 թվականին նա ահաբեկչություններ է իրականացրել Օսլոյում և Ուտյոյա կղզում, ինչի հետևանքոց 77 մարդ է մահացել: Նորվեգիայի իրավական համակարգն այնպես է գործում, որ առավելագույն 21 տարվա ազատազրկման դատապարտված անձը 10 տարի անց իր գործի վերանայման իրավունք ունի: Դա վերաբերում է նաև Բրեյվիկին:

Իշխանությունների կարծիքով, սակայն Բրեյվիկը, դեռևս վտանգ է ներկայացնում հասարակության համար, և առաջիկա եռօրյա դատալսումներն անցկացվելու են բանտի շենքում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն