Թուրքիան նպատակ ունի խաթարել ՀԱՊԿ հեղինակությունը եւ Ադրբեջանի օգնությամբ ռազմական սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

«2022 թվականի հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները երբ մանրակրկիտ ուսումնասիրում ենք, ապա ավելի լայն կոնտեքստով հետեւյալ պատկերն է ձեւավորվում․ 2022 թ․ հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ՀԱՊԿ-ը, որտեղ նախագահում է Հայաստանը, արձագանքելով Ղազախստանի իշխանությունների կոչին, որոշում է կայացնում այդ երկիր կոլեկտիվ խաղաղապահ ուժեր ուղարկել։ Այդ քայլին Անկարան արձագանքում է Թուրքիայի նախագահի խորհրդական Իհսան Շեների բերանով, Ղազախստան խաղաղապահ զորակազմի ուղարկելը անվանելով այդ երկրի օկուպացիա Ռուսաստանի կողմից։ Այդ ֆոնին հերթական անգամ ադրբեջանական բանակի սահմանային հարձակումը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա, կարող է լինել Թուրքիայի յուրօրինակ պատասխանը, որը Ադրբեջանի ձեռքերով փորձում է լարվածության հավելյալ օջախ ստեղծել ՀԱՊԿ տարածքում, որպեսզի խաթարի ՀԱՊԿ հեղինակությունը»,- ասել է Մարիամ Հովսեփյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն