Եմենի հյուսիսում իշխող հուսիթ ապստամբները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Դուբայի օդանավակայանի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկուշաբթի մայրաքաղաք Աբու-Դաբիում ոչ մեծ հրդեհ էր բռնկվել, որի պատճառը, ըստ տեղի ոստիկանության, անօդաչուի հարվածն էր: Դուբայի իշխանությունները չեն հաստատել միջազգային օդանավակայանի հրթիռակոծումը կամ աշխատանքի խափանումը՝ չնայած ապստամբների հայտարարությանը:

«Աբու Դաբիի օդանավակայանն ու Էլ-Մուսաֆա նավթավերամշակող գործարանը հրթիռակոծվել են չորս թևավոր հրթիռով, իսկ Դուբայի օդանավակայանը՝ բալիստիկ հրթիռով»,- երեքշաբթի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հուսիթների զինված ուժերի ներկայացուցիչը:

Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն երկուշաբթի դատապարտել է հուսիթների կողմից քաղաքացիական կառույցների հրթիռակոծումը և սպառնացել է պատասխան տալ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն