Ադրբեջանում սղաճն անցյալ տարի կազմել է 6,7 տոկոս
2021 թվականին Ադրբեջանում սղաճը կազմել է 6,7 տոկոս։ Սպառողական ապրանքների գնային ինդեքսը 2020 թվականի համեմատ կազմել է 106,7 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքների, խմիչքների եւ ծխախոտային արտադրանքի գծով կազմել է 108,1 տոկոս, ոչ պարենային ապրանքների գծով՝ 105,1 տոկոս, բնակչության վճարովի ծառայությունների գծով՝ 105,8 տոկոս։ Այս մասին հայտնում է այդ երկրի Վիճակագրական պետական կոմիտեն։
Hraparak.am