Բեռլինի կենտրոնը ցանկանում են ավտոմեքենաներից ազատ գոտի դարձնել
Տեղի ակտիվիստների ջանքերով գերմանական մայրաքաղաքը շուտով կարող է դառնալ ավտոմեքենաներից ազատ ամենամեծ գոտին ունեցող քաղաքը ողջ աշխարհում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Volksentscheid Berlin Autofrei (Ժողովրդական հանրաքվե՝ հանուն առանց մեքենաների Բեռլինի) խմբի խնդրագիրը, որը հրապարակվել է 2020 թվականի ապրիլին, վաղուց արդեն 50 000 ստորագրություն է հավաքել, և այժմ այդ միտքը դիտարկում են Բեռլինի Սենատում, որը պետք է որոշում կայացնի փետրվարին:
Եթե այն դրական լինի, հենց քաղաքի կենտրոնում պետք է ավտոմեքենաներից զերծ գոտի հայտնվի՝ 88 քառ. կմ մակերեսով:
Որպես առանց մեքենաների գոտու սահման առաջարկել են համարել Բեռլին-Ռինգբան շրջանաձև երկաթուղային ճանապարհը:
Tert.am