Մալթայից պատգամավոր Ռոբերտա Մետսոլային ընտրել են Եվրախորհրդարանի խոսնակ
Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան հոնվարի 18-ին ընտրվել է Եվրոպայի խորհրդարանի (ԵԽ) խոսնակ: Քվեարկությունը հեռարձակվել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության կայքում։
Մետսոլան ընտրվել է առաջին փուլում: Նա ստացել է բացարձակ մեծամասնությունը՝ քվեարկությանը մասնակցած եվրապատգամավորների 616 ձայներից 458-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am