ՀՀ 29 քննական կենտրոնում հունիսի 15-ին անց է կացվում միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։ Քննական կենտրոններից 7-ը մայրաքաղաքում են, մնացած 22-ը՝ մարզերում:

Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 3 751 դիմորդ։

«Մարզերում դիմորդների թիվը 2 795 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 956-ն են։ Քննական ծրարները կբացվեն ժամը 09։30-ին, ինչից հետո կմեկնարկի քննությունը»,- հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն