Բաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և Ակնա
Ադրբեջանը հունվարի 24-ից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործարկի Բաքվից դեպի Շուշի և Ակնա, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Այնտեղ կկարողանան գնալ միայն որոշակի կարգավիճակով քաղաքացիներ, ովքեր հատուկ թույլտվություն են ստացել։ Դա առաջին հերթին վերաբերում է այս տարածքում աշխատող բանվորներին։
Մյուսներին կթույլատրվի դա անել միայն տարին մեկ անգամ, եթե նրանք ունեն դժբախտ պատահարների ապահովագրություն:
Ավտոբուսներին կուղեկցի ոստիկանությունը։
ArmDay.am