«Այս իշխանությունները խոստացան թռիչքաձև տնտեսական աճ, բայց այդ աճն ապահովեցին իրենց գրպաններում, իշխանավորների համար կյանքը դարձել է ձրի, հպարտ քաղաքացիների համար` թանկ». Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Այս իշխանությունները խոստացան թռիչքաձև տնտեսական աճ, բայց այդ աճն ապահովեցին բացառապես իրենց գրպաններում, խոստացան ներդրումներ, բայց հայտարարեցին, որ դրա համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իշխանությունը ամբողջությամբ զավթեցին, բայց ներդրումներ չեղան։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«2019-ին ասում էին, որ ներդրումները չեն գալիս, քանի դեռ դատարանները թավշյա հեղափոխականների ազդեցության տակ չեն, ՍԴ-ն գրեթե գրավեցին, բայց ներդրումները չկան։ 2020-ից հետո էլ ասում են, թե հեսա ներդրումները գալու են, քանզի Ադրբեջանի և Թուրքիայի հետ բաց սահմաններն են նպաստելու դրան, ստացվում է, որ ներդրումներին խանգարելու են Արցախն ու հազարավոր զոհերը։ Իրականությունն այն է, որ իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ «հպարտ քաղաքացիների» համար կյանքը դարձել է թանկ։ Էկոնոմիկայի նախարարը խոստանում էր երկնիշ տնտեսական աճ, այն եղավ, բայց մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման գնով»։
Մանուկյանը հիշեցրեց, թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ և հետո և նշեց, որ գազն էլ, հոսանքն էլ ջուրն էլ, հակառակ Փաշինյանի պնդումների, թանկանում են։
Tert.am