Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները մեկ օրում հինգ չվերթ են կատարել Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական առնվազն հինգ ինքնաթիռներ վերջին օրվա ընթացքում թռիչքներ են կատարել Ուկրաինա: Այդ մասին հետեւում է արեւմտյան ավիառեսուրսների տվյալներից:
Բրիտանական ինքնաթիռները, որոնք թռել են Անգլիայի «Բրայն Նորթոն» ռազմաօդային բազայից, վայրէջք են կատարել Կիեւում: Գործողությանը, մասնավորապես, գործի են դրվել RRR6891, RRR6890, RRR6888, RRR6887 եւ RRR6886 համարներով ինքնաթիռները: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող էտեղափոխել մինչեւ 77,7 տոննա բեռ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները Ուկրաինա թռիչքների ժամանակ շրջանցել են Գերմանիայի օդային տարածությունը, որը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենքի մատակարումներին:
Բրիտանական ինքնաթիռների երթուղին անցել է Դանիայի եւ Լեհաստանի վրայով: Բացի այդ, նախօրյակին ԱՄՆ-ի Հանթսվիլ քաղաքից (Ալաբամայի նահանգ) Լվով է ժամանել ուկրաինական Ան-24 ծանր փոխադրական ինքնաթիռը: Հանթսվիլ քաղաքի մերձակայքում տեղակայված է ԱՄՆ-ի բանակի Ռեդսթոունի զինանոցը:
Հունվարի 18-ին Ուկրաինայի երկնքում գրանցվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135W Rivet Joint ռազմավարական հետախուզական ինքնաթիռի բազմաժամյա թռիչքը: Նա երթեւեկել է Դոնբասի եւ Ղրիմից դեպի հյուսիս սահմանազատման գծի երկայնքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am